Iowa Literary Program Press Conference at Hayeli Club


ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ: ԱՄՆ-ի
պետքարտուղարությունը և Այովայի համալսարանը ամեն տարի համատեղ
իրականացնում են «Միջազգային գրական շփումներ» ծրագիրը,
որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Այս
տարի ծրագրին մասնակցելու է 36 երկիր, որոնց թվում Հայաստանը ներկայացրել է
գրող Վիոլետա Գևորգյանը: Ծրագրի նպատակն է զարգացնել երկրների
միջև մշակութային փոխճանաչումը, առիթ հանդիսանալ, որպեսզի տարբեր
երկրներից գրողների միջև փորձի փոխանակում և ծանոթություն
հաստատվի: ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԳՐՈՂ: Ծրագիրը
ուներ իր մեջ տարբեր մասեր, պարտադիր և կամավոր: Պարտադիրն այն էր, որ
մասնակից գրողները պետք է իրենց ընթերցանությամբ ներկայանային,
այսինքն իրենց գործերից կարդային լսարանում և դասախոսություն
ունենային Այովայի համալսարանի գրականության ֆակուլտետում: Դրանից բացի,
պարտադիրից բացի, հնարավորություններ ունեինք այլ
հանդիպումների, դասախոսությունների,
հարցազրույցների: ՍՅՈՒԶԸՆ ԲՐՈՈՒԹ: Այս տարի ևս բավական
հետաքրքիր ծրագիր ենք պատրաստել և դարձյալ թեկնածուներ ենք փնտրում
մասնակցելու համար: Ես ինքս Այովայից եմ և գտնում եմ
սա շատ մեծ հնարավորություն է տալիս տարբեր երկրների գրողներին իրար
ավելի լավ հասկանալու և ըմբռնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *